Բելիզը ճանաչել է Պաղեստինը 1967 թվականի սահմաններում

PanARMENIAN.Net - Բելիզ պետությունը (Կենտրոնական Ամերիկա) ճանաչել է Պաղեստինը 1967 թվականի սահմաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով ՎԱՖԱ պաշտոնական պաղեստինյան գործակալությանը: Պաղեստինյան ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբբասը ողջունել է Բելիզի կողմից այդ քայլը` «ի օժանդակություն պաղեստինյան ազգային իրավունքներին և 1967թ. սահմաններում սեփական պետությունը ստեղծելու` պաղեստինյան ժողովրդի իրավունքին»:

ՊԱՎ արտգործնախարար Ռիյադ ալ-Մալքին այդ քայլը պաղեստինյան իրավունքի հաղթանակ է անվանել Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու նպատակով այդ կազմակերպությանը դիմելու իր նկրտումներում: Աբբասը ծրագրում է հայտ ներկայացնել ՄԱԿ սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ ԳԱ լիագումար նիստի բացմանը, սակայն ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք արևմտյան երկրներ հայտարարել են այդ քայլի դեմ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում հանդես գալու մտադրության մասին:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ` խնդրելով ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը 1967թ. սահմաններում: Այդ հայտարարությունն առաջ է բերել Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների բուռն արձագանքը, որոնք այդ քայլը միակողմանի են անվանել և արտահայտվել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից:

Իսրայելը հրաժարվում է քննարկել 1967 թվականի սահմաններին վերադառնալու հարցը, ինչպես նաև կիսել Երուսաղեմը պաղեստինցֆիների հետ` հայտարարելով այն իր «հավերժ և անբաժան մայրաքաղաք»: Դրա հետ մեկտեղ աշխարհի 193 պետությունների երկու երրորդից ավելին արդեն ճանաչել է Պաղեստինի ինքնիշխանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---