Հոկտեմբերին կայանալու է Վլադիմիր Մսրյանի հիշատակին նվիրված պիեսի առաջնախաղը![]() 14 սեպտեմբերի 2011 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին և 29-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու թատրոնի ղեկավար Արմեն Խանդիկյանի և թատերագետ Լևոն Մութաֆյանի համատեղ «Ձուկն առանց ջրի, կամ SUICIDE» պիեսի առաջնախաղը: Այն նվիրվելու է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, համաշխարհային կինոյում և թատերական աշխարհում իր մշտական տեղը հաստատած մեծ դերասան Վլադիմիր Մսրյանի հիշատակին: Պիեսն ամբողջապես կառուցված է Վլադիմիր Մսրյանի դերասանական առանձնահատկությունների վրա: Թատրոնում անհամբերությամբ էին սպասում բեմադրության առաջնախաղին` վայելելու ականավոր դերասանի տաղանդի նոր դրսևորումը: Սակայն փորձերն ընդհատվեցին դերասանի մահվան պատճառով: Սակայն պիեսի հեղինակները չկամեցան մոռացության մատնել դրամատիկական ստեղծագործությունը և գլխավոր հերոսի` Բարդուղիմիոսի դերում հանդես կգա ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը: Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938թ. մարտի 12-ին Վլադիկովկասում: 1958-62 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1963-64թթ. աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-66թթ.` Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոնում, 1966-ից` Երևանի դրամատիկական թատրոնում: Մսրյանը նկարահանվել է 19 ֆիլմերում: Համամիութենական մասշտաբով նա անվանի դարձավ «Նիկոլո Պագանինի» ֆիլմից հետո: Մահացել է 2010 թ-ի օգոստոսի 24-ին արյան քաղցկեղից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |