Թուրքիան և Ուկրաինան կհրաժարվեն մուտքի արտոնագրի ռեժիմից

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ուկրաինան ծրագրում են չեղյալ հայտարարել արտոնագրի ռեժիմը: Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով, արտոնագրի ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերին` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Թուրքիա կատարելիք այցի ժամանակ, և կվավերացվի մինչև 2012թ. մայիս:

«Դա թուրք երկրպագուներին թույլ կտա մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա 2012 թվականին Ուկրաինայում: Եթե Թուրքիայի հավաքականը եզրափակիչ դուրս գա, ապա դա մեզ համար 1 մլն թուրքական զբոսաշրջիկ կնշանակի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---