Ազգային պատկերասրահում բացվելու է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ևս մեկ ցուցահանդես

Ազգային պատկերասրահում բացվելու է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ևս մեկ ցուցահանդես

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ևս մեկ ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվելու են ժամանակակից հայ նկարիչների` վերջին քսանամյակում ստեղծած և պատկերասրահին նվիրաբերած աշխատանքները: Ցուցադրված են տարբեր սերունդների ներկայացուցիչների գործեր, տարբեր ոճեր և նկարելաձևեր որդեգրած վարպետների աշխատանքներ: Հատկանշական է, որ մեծ ճանաչման և համբավի հասած, ժողովրդական և վաստակավոր նկարիչների հետ միասին ցուցահանդեսին մասնակցում են նաև երիտասարդները:

Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ընթացքում, երբ երկրի մշակութային կյանքը թևակոխեց գաղափարական և որակական նոր փուլ, Հայաստանի ազգային պատկերասրահը, որպես գեղարվեստի մայր թանգարան, շարունակեց իր առաքելությունը` հավաքել, պահպանել և հանրահռչակել արվեստի գործերը:Այս քսան տարիների ընթացքում հայ արվեստագետները ստեղծագործեցին անկաշկանդ, քաղաքական որևէ պարտադրանքից ազատ: Նրանցից շատերը իրենց ստեղծագործությունները նվիրեցին Ազգային պատկերասրահին: Թանգարանի հավաքածուն համալրվեց ժամանակակից հայ գեղանկարներով և քանդակներով, ստեղծվեցին նոր` մոնոգրաֆիկ հավաքածուներ», ասում է պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---