Տոնական Երևանը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն

Տոնական Երևանը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարություններին ընդառաջ մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգման, արտաքին ձևավորման և հարդարման լայնածավալ աշխատանքները: Տոնական օրերին Երևանը նորովի տեսքով կներկայանա թե երևանցիներին, և թե քաղաքի հազարավոր հյուրերին: Ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիևյան» կամուրջների և Կոմիտաս - Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման և ձևավորման աշխատանքները, պատշաճ տեսքի են բերվում 200 շենքերի ճակատային հատվածները:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները ` Շիրազի և Դավիթ Բեկ փողոցներում, ինչպես նաև Ազատության պողոտայում: Կավարտվեն 2011 թ.-ի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները: Հանրապետության հրապարակում շարունակվում են 40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաև կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերի իրականացմանն ակտիվորեն մասնակցել են նաև ՀՀ-ում գործող բանկերն ու մասնավոր ընկերությունները: Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տոնական օրերին մայրաքաղաքը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---