Ծաղկաձորում կանցկացվի ակադեմիկոս Նորայր Առաքելյանի 75 հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով

PanARMENIAN.Net - Գիտական հասարակայնությունը նշում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Նորայր Առաքելյանի 75-ամյակը: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ մամլո ծառայությունից։

Գիտնականի հոբելյանի առթիվ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը և ԵՊՀ-ն սեպտեմբերի 10-17-ը Ծաղկաձորում անցկացնում են «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» թեմայով 5-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են 95 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից,ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հունգարիայից, Պորտուգալիայից և մի քանի այլ երկրներից:

Նորայր Առաքելյանն արժանացել է ԽՍՀՄ կոմերիտմիության մրցանակի, մաթեմատիկայի գծով ոսկե մեդալի: ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է, Տրիրի համալսարանի (Գերմանիա) պատվավոր դոկտոր: Նրա աշխատանքները վերաբերում են կոմպլեքս վերլուծությանը և մոտավորությունների տեսությանը:

Նորայր Առաքելյանը ծնվել է 1936-ին Մեղրաշենում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1971թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում, 1974 -ից ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ է, իսկ 1990-ին ստացել է ակադեմիկոսի կոչում: 1991-1993թթ. եղել է ԵՊՀ ռեկտոր: 2006թ-ից ՆորայրԱռաքելյանը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքիակադեմիկոս-քարտուղարն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---