Պաղեստինն անկախության ճանաչման մասին դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի սեպտեմբերի 23-ին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Պաղեստինի իշխանությունները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի քննարկմանը կներկայացնեն Պաղեստինի անկախության ճանաչման մասին դիմումը, հաղորդում է Associated Press-ը: Այդ մասին հաղորդել է երկրի ղեկավարությունը, այդ թվում և արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալքին:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, պաղեստինցիները ԳՎ-ում հարցի քննարկման ժամանակ հույս ունեն ստանալու ձայների մեծամասնությունը` դրա հետ մեկտեղ նաև կասկածելով ԱՄՆ կողմից Անվտանգության խորհրդում այդ հարցի վրա վետո դնելու միանգամայն իրական հնարավորության վերաբերյալ:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն առաջին անգամ հայտարարել է, որ սեպտեմբերին դիմելու է ՄԱԿ` Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու համար: Այդ հայտարարությունն առաջացրել է Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան պետությունների կտրուկ արձագանքը, որոնք այդ քայլն անվանել են միակողմանի և հանդես եկել Իսրայելի հետ` իսրայելյան բնակեցումների հետ կապված հարցի պատճառով 2010-ի սեպտեմբերին ընդհատված խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից:

Այս կապակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի անկախության ճանաչման հարցն այդ երկրի կողմից առաջադրվելու դեպքում վետո դնելու հավանականության մասին:

Սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի պաշտոնական բացումը, որտեղ նախագահում է քաթարցի դիվանագետ Նասեր Աբդել Ազիզ ան Նասերը: 66-րդ նստաշրջանի օրակարգում 168 կետ կա:

Ավանդաբար տեղի կունենա ընդհանուր քաղաքական բանավեճ, որը կանցկացվի սեպտեմբերի 21-27-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---