«Չենք լռելու»-ն կոչ է անում «Շանթ»-ին աղբահանություն անել ու վերացնել «Բանակում» սերիալը

«Չենք լռելու»-ն կոչ է անում «Շանթ»-ին աղբահանություն անել ու վերացնել «Բանակում» սերիալը

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երկրորդ հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Բանակում» հեռուստասերիալը:

Նախաձեռնությունը գտնում է, որ, բացի դիտողների ճաշակի վրա ահռելի բացասական ազդեցություն ունենալուց, այդ սերիալն առավել է խորացնում հասարակություն-բանակ ճգնաժամը:

Փոստի միջոցով «Բանակում» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար:

«Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից:

Հիշեցնենք, որ առաջին «հաղթանակը» շնորհվել էր Հանրային հեռուստաընկերության «Աննա» սերիալին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---