Խորովածի փառատոնի ժամանակ կմրցեն հայ և վրացի լեգենդար ֆուտբոլիստները

PanARMENIAN.Net - Բացի Արմեն Ջիգարխանյանից և Վիկ Դարչինյանից այս տարի խորովածի փառատոնին կմասնակցեն նաև հայ և վրացի լեգենդար ֆուտբոլիստները, ծանրամարտիկներ։ Փառատոնին իր մասնակցությունը հաստատել է Խորեն Հովհաննիսյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Նա նշեց, որ ֆուտբոլիստները կունենան հատուկ հարթակ և այս անգամ կմրցեն խորոված պատրաստելու մեջ։

Ինչ վերաբերում է Արմեն Ջիգարխանյանի մասնակցությանը, Մամուլյանը նշեց, որ նա շատ անկանխատեսելի է և կարող է վերջին վայրկյանին մտափոխվել։ Սակայն այսօրվա դրությամբ Ջիգարխանյանը հաստատել է իր մասնակցությունը։ Այս տարի փառատոնը կանցկացվի «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրի ներքո, և նախատեսվում է Արմեն Ջիգարխանյանի բրոնզաձույլ արձանի բացումը` խորոված անելիս:

Փառատոնին կմասնակցեն նաև «Կարին», «Սասուն» ազգագրական խմբերը և հայկական էստրադայի երգիչներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---