Վարչապետը հրահանգել է Անկախության 20-ամյակի տոնական տրամադրությունը տարածել ողջ Հայաստանում

Վարչապետը հրահանգել է Անկախության 20-ամյակի տոնական տրամադրությունը տարածել ողջ Հայաստանում

PanARMENIAN.Net - Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այսօրվա նիստը հրավիրվել է՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մինչ այս տարեվերջ կազմակերպվող միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու համար: Ձեզ հետ միասին պետք է տեսնենք, քննարկենք մեր ծրագրերը և խնդիրները: Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական տրամադրությունը պետք է տարածվի ողջ հանրապետությունում»: Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական զորահանդես, իսկ երեկոյան՝ դասական երաժշտության համերգ՝ ձայնային և լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը «Հայաստանը դու ես» կարգախոսով համերգներ և Հայաստանի անկախությունը նկարագրող ցուցահանդեսներ կանցկացվեն Երևանի վարչական շրջաններում, հանրապետության մարզերում և արտերկրում: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի հանրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ: Տոնի կապակցությամբ Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը կստանան գեղարվեստական լուսավորություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---