«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցակետերը կարդիականացվեն

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցակետերը կարդիականացվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությանը` ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ընթացքը և կարևորել դրա շարունակականության ապահովումը: Կողմերը քննարկել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի մանրամասները, մասնավորապես, սահմանային անցակետերի վերակառուցման գործում ՄԱԶԾ-ի մասնակցության հնարավորությունը:

Այդ համատեքստում արծարծվել են պետական սահմանի անցման կետերի վերակառուցման և արդիականացման ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ Եվրոպական միության և մի շարք այլ կառույցների հետ ֆինանսավորման հարցի շուրջ բանակցությունների ծավալումը հնարավորություն կտա համագործակցել այդ ուղղությամբ: Սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և մեխանիզմները հստակեցնելու նպատակով:

Հիշյալ ծրագրով նախատեսվում է ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի արդիականացում: Այդ նպատակով մրցութային փաթեթների մշակումը հանձնարարվել էր լատվիական խորհրդատվական ընկերությանը: Այն նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը Հարավային Կովկասի, ԵՄ անդամ-պետությունների ու միջազգային հանրության շահագրգիռ այլ կողմերի միջև, ինչպես նաև խթանել անձանց և ապրանքների միջսահմանային շարժը:

Անդրադառնալով ծրագրի իրականացմանը ՄԱԶԾ-ի հնարավոր մասնակցության հարցին` վարչապետ Սարգսյանն անհրաժեշտ է համարել շարունակել փոխգործակցությունը` աշխատանքային խմբերի մակարդակով արձանագրված իրավական և տեխնիկական խնդիրները քննարկելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---