Արցախի ՊԲ-ն հերքում է այն տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը վիրավորել է ադբեջանական բանակի սպայի![]() 15 սեպտեմբերի 2011 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական քարոզչությունը միջազգային հանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իր հնարածին տեղեկատվությամբ տակավին փորձում է ղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններով պայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղի ունեցող արտակարգ պատահարները: Ինչպես հաղորդում են Արցախի պաշտպանության բանակից, մասնավորապես, այսօր Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլու ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաևը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև իր նախահարձակ գործողությունները ինչ-որ կերպ արդարացնելու և սեփական զինուժում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա կատարված արտակարգ պատահարը ղարաբաղյան կողմի վրա բարդելու նպատակային քայլ է: ՊԲ ԼՔ բաժինը միանշանակ հերքում է այդ ապատեղեկատվությունը և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջև ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությանը և անվերապահորեն կատարում դրա պահանջները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |