Բաքվում պնդում են, որ Արցախում ոչնչացված անօդաչու ինքնաթիռն ադրբեջանական չի եղել

Բաքվում պնդում են, որ Արցախում ոչնչացված անօդաչու ինքնաթիռն ադրբեջանական չի եղել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես որոշել է «արձագանքել» ղարաբաղյան ՀՕՊ կողմից Արցախի օդային սահմանը խախտած ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի ոչնչացմանը: Ադրբեջանի նախարարությունը որոշել է սահմանափակվել մեկ նախադասությամբ` հայտարարելով, որ «Ադրբեջանը ոչ մի կապ չունի անօդաչու թռչող ապարատի հետ, որը ոչնչացվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում»:

Սեպտեմբերի 12-ին` մոտ 07:30-ին, հայկական ուժերի ՀՕՊ և ՌԷՊ գործողությունների արդյունքում ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է ոչնչացվել: Ոչնչացված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տնօրինության ներքո: Միջադեպի հետաքննության նպատակով հատուկ ծառայություն է ստեղծել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---