1 մայիսի 2003 - 19:40 AMT
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Հիմնադրվել է Ձեռներեցների հայ-թուրքական միության Եվրամիության մասնաճյուղը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հաղորդել է այդ միության նախագահ, թուրք գործարար Քաան Սոյակը` Հայաստան-Թուրքիա հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի ավարտին, որը կազմակերպվել էր Եվրախորհրդարանի նախաձեռնությամբ: Խորհրդաժողովին ունեցած իր ելույթում, որը տեղի է ունեցել Եվրախորհրդարանի շենքում, Եվրամիության Կովկասի հարցերով զեկուցող Պեր Գարտոնը դիմել է Թուրքիային Հայաստանի հետ սահմանը բացելու կոչով: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ «սկզբից հակասությունների կարգավորում, հետո միայն` սահմանների բացում» մոտեցումը արդեն այժմէական չէ: Նրա խոսքերով, «պետք է սկզբում բացել սահմանը, իսկ խնդիրները ժամանակի ընթացքում կկարգավորվեն»: Ինչպես ասվել է խորհրդաժողովում, Եվրամիությունում կան շատ մարդիկ, ովքեր հավատում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը եւ Հարավային Կովկասում իրադրության կայունացմանը: