Արդեն 5 տարի է ոստիկաններն ու բնապահպանները «իրար վրա են գցում» օդը մաքուր պահելու գործը

Արդեն 5 տարի է ոստիկաններն ու բնապահպանները «իրար վրա են գցում» օդը մաքուր պահելու գործը

PanARMENIAN.Net - Ո՞վ է Հայաստանում իրականում պատասխանատու մեքենաներից արտանետվող քաղցկեղածին ու մուտանտածին գազերի համար։ Ոչ ոք։ Ոչ ոք չի ցանկանում այդ «բեռն իր ուսերին վերցնել»։ Ոչ ոք չի վերահսկում և ոչ ոք պատասխանատու չէ մեքենաներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի համար, որոնք կարող են հանգեցնել իմունային անբավարարության, նպաստել հայմորիտի, բրոնխիտի, թոքերի քաղցկեղի և սրտանոթային համակարգի տարբեր խանգարումների առաջացմանը։

Ըստ օրենքի, պատասխանատու են բնապահպանները։ Բայց վերջիններս ասում են, թե գործ չեն անում, քանի որ իրենց պետք է օգնեն ոստիկանները (ըստ կառավարության որոշման)։ Ոստիկաներն իրենց հերթին հրաժարվում են կատարել բնապահպանների գործը։

Դեռևս 2006 թվականին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նպատակահարմար չի գտնում ստորագրել հրամանի նախագիծը, «քանի որ դրա նորմատիվ հիմքերի միջև առկա են էական հակասություններ»: Պարզ ասած՝ ոստիկանությունը հրաժարվում է կատարել բնապահպանական տեսուչների օրենքով նախատեսված պարտականությունները և առաջարկել է կառավարությանը վերանայել որոշումը։

Ստացվում է՝ արդեն 5 տարի է կա օրենք, կա կառավարության որոշում և կա այն վերանայելու գրություն։ Բայց չկա մեքենաներից մթնոլորտ արտանետվող գազերը վերահսկող մարմին։ Սարսափելի է, բայց փաստ...

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---