2011-ի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության մակարդակը չի փոխվել

2011-ի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության մակարդակը չի փոխվել

PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ մնացել է անփոփոխ` կազմելով 99.9%: Տնտեսական ակտիվությունը աճել է արդյունաբերության և առևտրի ոլորտներում: Միևնույն ժամանակ գրանցվել է անկում ծառայությունների ոլորտում: Շինարարությունում ակտիվությունը գրեթե անփոփոխ է:

Արդյունաբերության ոլորտում գրանցվել է միջին աշխատավարձի և հզորությունների փոքր-ինչ անկում, իսկ առևտրի ոլորտում աշխատողների թվաքանակի և աշխատավարձերի աճ, շինարարության և ծառայությունների ոլորտներում նվազել է աշխատողների թվաքանակը:

Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ փոքր-ինչ աճել է (101.1%)` հիմնականում պայմանավորված ծառայությունների ոլորտի պատասխաններով: Այստեղ գործարարները բարձր են գնահատել ենթաճյուղի տնտեսական ներկա վիճակը և գալիք եռամսյակի սպասումները: Տնտեսության մյուս ոլորտներում գրանցվել է գործարար միջավայրի վատթարացում:

Սպառողների վստահության ինդեքսի նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ցուցանիշը շարունակում է աճել` 2011թ. երկրորդ եռամսյակի 101.3%-ից այս եռամսյակ արդեն դառնալով 106.3%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---