1 մայիսի 2003 - 19:57 AMT
ԵՎՐԱՍՏԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ
Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի աշխատանքային այցը Հայաստան նախանշված է մայիսի կեսերին: «Սոյուզ-Ինֆո»-ի հաղորդագրության համաձայն, Գ.Ռապոտայի եւ Հայաստանի ղեկավարության բանակցությունների հիմանակն թեման կլինեն համագործակցության հարցերը ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դուշանբեյում կայացած ընկերակցության Միջպետական խորհրդի նիստում Հայաստանը ստացել է դիտորդի կարգավիճակ ԵվրԱսՏԸ-ում, որին անդամակցում են` Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: