Երևանում քննարկել են երկակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման խնդիրները

Երևանում քննարկել են երկակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ից 16-ը Երևանում տեղի ունեցավ երկակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման ոլորտում տեխնիկական փորձի փոխանակման միջազգային աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում էին նշված ոլորտի փորձագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վիեննայում տեղակայված Վասսենարյան համաձայնագրի կենտրոնակայանից, ինչպես նաև նշված ոլորտում ներգրավված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանում արտահանման վերահսկման իրավական դաշտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և զարգացման միտումները, վերահսկվող ապրանքների Հայաստանում կիրառվող ցուցակների համապատասխանեցումը Եվրամիության ցուցակներին, երկակի և ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորման համար միջազգային պրակտիկայում կիրառվող էլեկտրոնային «tracker-7» համակարգի ներդրման հնարավորությունները Հայաստանում, վերջնական օգտագործման հավաստագրերի իրավական կարգավորման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև հայկական ընկերություններում և ձեռնարկություններում ներքին համապատասխանեցման ծրագրերի /Internal Compliance Program/ ներդրման հեռանկարները:

Քննարկվեց նաև արտահանման վերահսկման հետ սերտորեն փոխկապակցված սահմանների համալիր կառավարման ՀՀ ռազմավարությունը և դրա իրականացման ընթացքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---