Կրթական համակարգ. Քանդել ենք հինը, իսկ նորը կառուցելը չի ստացվում

Կրթական համակարգ. Քանդել ենք հինը, իսկ նորը կառուցելը չի ստացվում

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ փլուզումից հետո քանդեցինք ամեն ինչ՝ Լենինի արձանից մինչև կրթական համակարգ։ ԽՍՀՄ կրթական համակարգը քանդվեց, բայց նորը չի ձևավորվել և դժվար թե ձևավորվի։ 2005 թվականին Հայաստանը միացավ Բոլոնիայի համակարգին։ Միացել ենք, ու ձեռքը կրակն ընկել։

Կրթության նախարարությունն էլ ստիպված համաժողովներ է անցկացնում, արտասահմանից փորձագետներ հրավիրում, որ ներկայացնեն ոլորտի միջազգային փորձը։ Օրինակ, այսօր ԿԳՆ նախաձեռնությամբ մեկնարկել է լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական «Թայեքս» ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նրանց պատմել են Լեհաստանի, Չեխիայի և Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերի, օրենսդրական դաշտին և մոդուլային կրթության մասին: Ելույթ ունեցողները կարևորել են լրացուցիչ և շարունակական կրթության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ:

Գուցե այս ամենը ճիշտ է և մի քանի տարի անց տա իր արդյունքները, բայց հնարավոր է նաև՝ չտա։ ԽՍՀՄ կրթական համակարգը աշխարհում լավագույններից էր, եթե ոչ լավագույնը։ Այն տալիս էր բարձրակարգ մասնագետներ, գիտնականներ բոլոր ոլորտներում։ Հրաժարվեցինք, և այսօր ունենք կոռումպացված կրթական համակարգ և ուրիշ ոչինչ։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---