Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը

Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը

PanARMENIAN.Net - Յունիբանկը սկսել է վարկեր տրամադրել «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից առաջարկվող բջջային կապի միջոցների ձեռքբերման համար և այդ նպատակով ընկերության սպասարկման կետերում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացել է հինգ պրոմո-կետ: Orange բջջային հեռախոսների և պարագաների ձեռքբերման համար Յունիբանկը սպառողական վարկեր է տրամադրում հետևյալ պայմաններով` գումարը`մինչև 600 հազար դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը բջջային հեռախոսներ արտադրող լավագույն ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարներից մեկն է: Ընկերությունն առաջարկում է հեռախոսների մեծ ընտրանի (Apple, BlackBerry, Alcatel, Samsung, Nokia) նախատեսված սպառողների լայն զանգվածի համար: Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը ընկերության կողմից ներկայացված բջջային հեռախոսների նկատմամբ, U-Orange վարկատեսակը հաճախորդների համար առավելագույնս պահանջված և շահավետ կլինի, իսկ բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի կետերում զգալիորեն կարագացնի վարկային հայտերի հաստատման գործընթացը` սպառողական վարկերի ձևակերպումը հաճախորդների համար էլ ավելի դյուրին և հարմարավետ դարձնելով: Մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման շուկայում իր դիրքերի ամրապնդումը և պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը: Մասնավորապես, մինչև այս տարվա սեպտեմբերի վերջը «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման կետերում կտեղադրվեն ևս հինգ պրոմո-կետեր, իսկ մոտ ապագայում վարկով բջջային հեռախոսներ հնարավոր կլինի ձեռքբերել ընկերության բոլոր 73 կետերում: 2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային ներդրումների 31,6%-ը: Յունիբանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ: Յունիբանկը շահավետ պայմաններով սպառողական վարկեր է տրամադրում ցանկացած նպատակի համար` կենցաղային, համակարգչային տեխնիկայի կամ կահույքի գնման, վերանորոգում իրականացնելու, հանգստի, բժշկական կամ այլ ծախսերը հոգալու համար: Ընդ որում, սպառողական վարկերի մեծամասնության դեպքում գրավով ապահովվածություն չի պահանջվում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---