ՄԱԿ-ում բացվեց Կարեն Թանթուշյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ում բացվել է Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ ավելի ակտիվ և ստեղծագործ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին: Ցուցահանդեսում ներկայացված է հայազգի նկարիչ Կարեն Թանթուշյանի գունագեղ նկարները: Նրա արվեստի գործերը գրավել են ՄԱԿ-ի անձնակազմի, միջազգային հանրության, քաղացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և լայն հասարակության ուշադրությունը:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «Ժողովրդավարությունը ՄԱԿ-ի համընդհանուր և անբաժանելի կարևոր արժեքներից և սկզբունքներից մեկն է: Արվեստի միջոցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ևս մեկ անգամ ցանկանում է ուշադրությունը սևեռել իշխանությունների և քաղաքացիական միացյալ ջանքերին ` նպատակ ունենալով ամրապնդել հիմնարար ազատությունները, որոնք ընկած են ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմքում: Մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք խրախուսել հայերին ներդրումներ կատարել ժողովրդավարության զարգացման գործում»:

Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կանանց առաջնորդության համաժողովի հետ համատեղ:

Սկսած 2007 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ Ժողովրդավարության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 15–ին: Այս որոշումն աջակցում է կառավարություններին խթանել և ամրապնդել ժողովրդավարության նվիրված ազգային ծրագրերը:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 23-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---