Վրացական իշխանությունները Ջավախքի հայկական դպրոցներից ուսուցիչների զանգվածային հեռացումներ են կատարում

PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունները նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակում են ոտնահարել Սամցխե-Ջավախքի հայ փոքրամասնության իրավունքները: Այդ ուղղությամբ վերջին ակցիան ուսուցիչների ապօրինի և զանգվածային հեռացումներն են դպրոցներից:

«Այս դեպքում համեմատաբար երիտասարդների հետ միասին ծիծաղելի պատճառաբանություններով հեռացվում են նաև վաստակավոր և բազմամյա մանկավարժներ, որոնց տեղերը մեկընդմիշտ բաց են մնում հայրենի դպրոցներում»,- այս առիթով գրում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը:

Խորհրդի կարծիքով, կրճատված ուսուցիչների աշխատավարձերի հաշվին մասամբ բարձրացնելով մնացյալների աշխատավճարը` վրացական իշխանությունները փորձում են թոզ փչել Եվրոպական կառույցների աչքին և դրանով իսկ «համապատասխանեցվել» եվրոպական կրթական ստանդարտներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---