Սլովակիայի հավաքականի հարձակվող Ռոբերտ Վիտեկը բաց կթողնի Ռուսաստանի և Մակեդոնիայի հետ խաղերը20 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի հավաքականի հարձակվող Ռոբերտ Վիտեկը ստացել է խաչաձև հյուսվածքների ծանրագույն վնասվածք և կես տարի չի մասնակցելու խաղերին, ինչը բացառում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկու խաղերին Ռուսաստանի և Մակեդոնիայի հավաքականների հետ: Խաղերը կայանալու են հոկտեմբերի 7-ին և 11-ին: Վիտեկը ճակատագրական վնասվածքը ստացել է Թուրքիայի առաջնության խաղի 49-րդ րոպեին «Ստամբուլի» հետ հանդիպման ժամանակ: Վիտեկը Հայաստանի հավաքականի հետ խաղում պահեստայինների նստարանին էր, իսկ երևանյան խաղին չէր մասնակցում: Երկու խաղերում էլ հայ ֆուտբոլիստները վստահ հաղթանակ են տարել 3:1 և 4:0 հաշիվներով: Սլովակիայի հավաքականը B խմբում ունի 14 միավոր և 4-րդ տեղում է: Հաայստանը նույն միավորներով 3-րդն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |