Հունաստանը մտադիր է հանրաքվե անցկացնել եվրոյի պահպանման կամ ազգային արժույթին վերադառնալու մասին

Հունաստանը մտադիր է հանրաքվե անցկացնել եվրոյի պահպանման կամ ազգային արժույթին վերադառնալու մասին

PanARMENIAN.Net - Հունաստանի կառավարությունը մտադիր է հանրաքվեի դնել եվրոյի պահպանման կամ ազգային արժույթին վերադառնալու մասին հարցը: Այդ մասին այսօր հայտնել է «Ռոյթերսը»՝ հղում անելով հունական Kathimerini թերթին: Օրինագիծը մոտակա օրերին կներկայացվի խորհրդարանում: Ինչպես գրում է թերթը, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն գտնում է, որ հանրաքվեի արդյունքները թույլ կտան շարունակել կառավարության ծրագրի իրականացումը, ուղղված բյուջեի պակասուրդի կրճատմանը: Երկրի խոշորագույն վարկատուները՝ Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու ԱՄՀ-ն, պնդում են, որ Հունաստանը պետք է առավել կոշտ պայքարի պետպարտքի կուտակման դեմ: Երկրի բնակիչները դեմ են բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերի կրճատմանը:

Եվրոյի վերաբերյալ հանրաքվեի հարցը քննարկվել է կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում: Կառավարության անդամների կարծիքները կիսվեցին: Kathimerini թերթը հայտնում է, որ եվրոյի վերաբերյալ հանրաքվեի անցկացման գաղափարը նախկինում ևս առաջ է քաշվել, սակայն Պապանդրեուն հավանություն չի տվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---