Կարեն Կարապետյան. Զարգացման ճանապարհն անբեկանելի է

Կարեն Կարապետյան. Զարգացման ճանապարհն անբեկանելի է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ երևանցիներին ու ողջ հայությանը շնորհավորել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը. «20 տարի առաջ մեր ժողովուրդը համախմբվեց հայության դարավոր երազանքի՝ անկախության գաղափարի շուրջ, որն այսօր պատմական իրողություն է, մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Անկախության յուրաքանչյուր տարին պայքար էր ու հաղթանակ: Այսօր էլ 20-ամյա հոբելյանը նշող Հայաստանի Հանրապետությունը վստահ քայլերով շարժվում է առաջ՝ համոզված, որ զարգացման ճանապարհն անբեկանելի է»:

Քաղաքապետը գրում է, որ անկախության տարիների ձեռքբերումները, մեր պետության օր օրի աճող հեղինակությունն ու վարկը ժամանակակից աշխարհում՝ լավագույն ապացույցն են, որ տակավին երիտասարդ պետությունը հազարամյա պատմություն ունեցող ավանդույթների արժանի ժառանգորդն է։

«Այս նշանավոր տոնի հետ այսօր մենք նշում ենք նաև մեր սիրելի մայրաքաղաքի 2793-րդ տարեդարձը։ Արդեն ավանդույթ դարձած «Էրեբունի- Երևան»-ը համայն հայության տոնն է՝ հայրենիքի հետ մեր ժողովրդի տարբեր հատվածների կապերի սերտացման, մեր պետականության շուրջ համախմբման լավագույն առիթներից մեկը»,- նշում է Կարեն Կարապետյանը և հավելում, որ միասնականությունը, պետության շուրջ համախմբվածությունը, Երևանի հանդեպ անկեղծ սերն ու նվիրվածությունը Հայաստանի հզորության գրավականն են:

«Սրտանց ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, տարեցտարի զարգացող, ծաղկող ու լուսարձակող միշտ հին ու նոր մեր մայրաքաղաքի մասին խոսելիս առանձնահատուկ ջերմությամբ ու հպարտությամբ ասի ՝ ի°մ Երևան։ Շնորհավոր տոնդ, Հայաստա°ն, շնորհավոր տոնդ, Երևա°ն»,- եզրափակել է քաղաքապետը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---