«Չենք լռելուն» լրագրողներին շնորհավորել է անկախության 20-ամյակի առթիվ

«Չենք լռելուն» լրագրողներին շնորհավորել է անկախության 20-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր խումբը Հայաստանի Հանրապետության 20-ամյակի առթիվ շնորհավորել է լրատվամիջոցների աշխատակիցներին։

«Չենք լռելու»-ն չի ցանկանում ծանրաբեռնել Ձեզ բոցաշունչ խոսքերով և պարզապես ասում է` շնորհավոր: Երազում ենք, որ Անկախության 30-ամյակը նշենք բոլորովին այլ` մաքուր, բարեկեցիկ, արդար և հիրավի անկախ Հայաստանում: «Ունենք այն ինչ ունենք» տարբերակը մեր երկրի համար առավել քան վնասակար է»,- ասվում է նախաձեռնության տարածած շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---