Արթուր Բաղդասարյանն Արմավիրի մարզում մասնակցել է Անկախության օրվան նվիրված միջոցառումներին

Արթուր Բաղդասարյանն Արմավիրի մարզում մասնակցել է Անկախության օրվան նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկա է գտնվել հայոց անկախ պետականության քսանամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Հանրապետության Հրապարակում կազմակերպված զորահանդես-շքերթին: Զորահանդեսից հետո ԱԱԽ քարտուղարն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ, ինչպես մյուս մարզերում, կազմակերպվել էին տոնական միջոցառումներ և համերգներ:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Արմավիր քաղաքի հուշահամալիրում ծաղիկներ է դրել արցախյան հերոսամարտի զոհերի շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետև նա մասնակցել է անկախության քսանամյակի պաշտոնական միջոցառումների շրջանակներում անցկացվող հանդիսավոր նիստին, որտեղ ներկա էին Արմավիրի մարզպետը, քաղաքապետը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ և հյուրեր: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանն ասել է. “Թույլ տվեք ջերմորեն շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը։

Քսան տարի առաջ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը բացեց իր պատմության նոր էջը: Կատարելով ազատության, անկախության ու ժողովրդավարության մեր ընտրությունը` մենք ազգովին լծվեցինք Հայոց պետականության վերակերտման դժվարին ու սրբազան գործին: Հայոց պետականությունը առաջին հերթին հայ ժողովրդի ինքնադրսևորման գրավականն է` նրա մտքի, ոգու, ձեռներեցության բացահայտման ու արտահայտման միջոցը: Ես վստահ եմ, որ Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։ Այդ հետահայացը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։

Այսօր յուրաքանչյուրիս համար նաև հպարտության օր է։ Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել, ամրապնդել ու զարգացնել, ամեն օր անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը` անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն: Իմ առանձին շնորհավորանքն եմ ուզում հղել մեր երիտասարդներին, մեր զավակներին, ում անվանում են «անկախության սերունդ», ում բախտ է վիճակվել ծնվել Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետությունում։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ, մեր երկրին ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, ամենայն բարիք ու համազգային նպատակների իրականացում»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---