Անկախության 20-ամյակի առթիվ 20 լեռնագնացներ նվաճել են Արարատի գագաթը

Անկախության 20-ամյակի առթիվ 20 լեռնագնացներ նվաճել են Արարատի գագաթը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ Հայաստանի լեռնագնացության և ժայռամագլցման ֆեդերացիայի վարչության 10 անդամներն ու Արմեն Չիլինգարյանի գլխավորած փորձառու լեռնային տուրիստների խմբից ևս 10 մարդ մագլցել են Արարատի գագաթը։

«Ստացվեց, որ անկախության 20-ամյակի առթիվ 20 հոգի բարձրացավ Արարատի գագաթը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչության անդամ Կարեն Համամչյանը։

Նա նշեց, որ եղանակը բարենպաստ էր և վերելքին ոչինչ չի խանգարել։ Ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսիոնալ ալպինիստ ու փրկարար Գրիգոր Ազիզբեկյանի գլխավորած խումբն արդեն իջել է սարից և հավանաբար արդեն վաղը կլինի Հայաստանում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---