Հարություն Խաչատրյանը Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրիի անդամ է

Հարություն  Խաչատրյանը Սանկտ-Պետերբուրգի  «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրիի անդամ  է

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը ընդգրկված է Սանկտ-Պետերբուրգում կայացող «Ուղերձ առ մարդը» 21-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային ժյուրիի կազմում, հայտնում է կինոփառատոնի մամլո ծառայությունը: Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի մյուս անդամներն են` Ջանֆրանկո Ռոզին Իտալիայից, Անտոնիո Դելգադոն Իսպանիայից, Մարիուշ Ֆուրկաշը Լեհաստանից և Վիտալի Մանսկին Ռուսաստանից: Կինոփառատոնը կայանալու է սեպտեմբերի 23-30-ը Սանկտ-Պետերբուրգում:

Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ցուցադրվել են դեռ 1989-ին «Ուղերձ առ մարդը» առաջին փառատոնում, իսկ 1993-ին ռեժիսորի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը նույն փառատոնում արժանացել է երեք մրցանակի: Փառատոնի նախագահն է ռուս անվանի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, տնօրենը և հիմնադիրը` հայտնի վավերագրող Միխայիլ Լիտվյակովը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---