Ադրբեջանական ժողովրդի «մեծ եղբայրն» իր կարծիքն է հայտնել ղարաբաղյան կարգավորման մասին ՄԱԿ-ի ամբիոնից

Ադրբեջանական ժողովրդի «մեծ եղբայրն» իր կարծիքն է հայտնել ղարաբաղյան կարգավորման մասին ՄԱԿ-ի ամբիոնից

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստաշրջանում: Իր ելույթում վարչապետն անդրադարձել է ատոմային էներգետիկային, Կիպրոսի կողմից գազի արդյունահանմանը, թուրք-իսրայելյան հարաբերություններին և ղարաբաղյան կարգավորմանը:

Էրդողանը կոչ է արել կողմերին կարգավորել հակամարտությունը, հայտարարելով, որ «ադրբեջանական հողերի օկուպացիան չպետք է շարունակվի»,-գրում է թուրքական «Սաբահը»:

Այդպիսով, Թուրքիան հերթական անգամ փորձեց ի ցույց դնել իր նշանակությունն ու դերը տարածաշրջանում:

Սակայն, նման քաղաքականությունը կարող է տխուր հետևանքներ ունենալ «մեծ եղբոր» համար, քանի որ հազիվ թե միջազգային հանրությունը համաձայնվի ևս մեկ խաղացողի առկայության հետ, որն անկայուն է իր հայտարարություններում, այդ առանց այդ էլ խճճված տարածաշրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---