Թաներ Աքչամ. Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանները կաշառված են իշխանությունների կողմից

Թաներ Աքչամ. Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանները կաշառված են իշխանությունների կողմից

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանները կաշառված են իշխանությունների կողմից: Այդ մասին բրիտանական թերթերից մեկին հայտարարել է թուրք պատմաբան, Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը: «Բուխարեստում Հայոց ցեղասպանության նվիրված խորհրդաժողովի ժամանակ անանուն աղբյուրները հաղորդել են, որ թուրքական իշխանությունները կաշառում են պատմաբաններին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»,-ասել է նա:

Ավելի վաղ Աքչամն իր հոդվածում նշել էր, որ թուրքական իշխանությունները պետք է ավելի շատ անդրադառնան հայ-թուրքական հարաբերություններին դրական համատեքստում, եթե ձգտում են մեծ դերակատարություն ունենալ տարածաշրջանում :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---