Արցախ են ժամանել հանրապետության դպրոցաշինությամբ զբաղվող բարերարները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանից և ԱՄՆ-ից ժամանած բարերարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ու Արամայիս Պարոնյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Hանրապետության նախագաhի աշխատակազմի տեղեկաtվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախում դպրոցաշինությանը աջակցելու համար` նշելով կրթական ոլորտի առանձնակի կարևորությունը հանրապետության համար:

Նրանք քննարկել են նաև Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---