ՀՀ ԱԳ նախարարը «դրական է» գնահատել ԱՄՆ ներգրավվածությունը ղարաբաղյան գործընթացի մեջ![]() 24 սեպտեմբերի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակեց իր հանդիպումները: Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: Զրուցակիցներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Տարածաշրջանային հակամարտությունների քննարկման ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ողջունեց ԵՄ պատրաստակամությունը առավել աջակցելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Բըրնսը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԱՄՆ դրական ներգրավվածությունը եւ գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |