Քուրդ գրոհայինները ոչնչացրել են հինգ թուրք զինվորականների

PanARMENIAN.Net - Քուրդ պարտիզանները հարձակվել են Թուրքիայի հարավ-արևելքում՝ Պերվարի քաղաքում գտնվող պահակակետի վրա: Հարձակման արդյունքում մահացել է հինգ թուրք զինծառայող: Բացի դրանից, սպանվել է երեք պարտիզան, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի գլխավոր շտաբը սեպտեմբերի 21-ին պաշտոնական հայտարարություն է կատարել, որում ասվում է, որ Քանդիլ լեռան վրա տեղի ծավալված օպերացիայի ընթացքում օգոստոսի 17-ից Թուրքիայի ՌՕՈւ-ն ոչնչացրել է թուրք գրոհայինների 152 օբյեկտ, հաղորդում է «Sabah» թերթը: Հայտարարությունում ասվում է, որ հարվածներ են հասցվել քրդերի արսենալների և դիրքերին: Դրանք եղել են Թուրքիայի առաջին հարվածներն Իրաքի հյուսիսին ավելի քան մեկ տարի առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---