Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հեռացել մեծ քաղաքականությունից, համոզված են հայ քաղաքական գործիչները

PanARMENIAN.Net - Հայ քաղաքական գործիչները համոզված են, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հեռացել մեծ քաղաքականությունից: Այդ մասին նրանք հայտարարել են «Հայաստանում նախընտրական պայքարի միտումները և քաղաքական ուժերի միջև համագործակցության հնարավորությունները» քաղաքական քննարկման ժամանակ: «Միանշանակ կարելի է ասել, որ նա երբեք չի հեռացել»,- ասել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով, Քոչարյանի վերադարձն անկասակած ազդելու է ապագա ընտրությունների վրա, հատկապես հաշվի առնելով այն հսկայական ռեսուրսները, որոնք մինչև հիմա պահպանում է երկրորդ նախագահը: Նա նաև հավելել է, որ հավանաբար Քոչարյանի շուրջ միավորվելու են այն ուժերը և մարդիկ, ովքեր անձնական կախվածության մեջ են նրանից:

Իր հերթին «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը հայտարարել, որ Հայաստանում ընթանում է «նախագահների պայքար»: Նրա խոսքով, «եթե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ վերադառնալ, ապա ինչու չպետք է կարողանա Ռոբերտ Քոչարյանը»:

ՀՀԿ և «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունների պատգամավորներ Արտակ Զաքարյանը և Հովհաննես Մարգարյանն առաջարկել են հավաքվածներին երկրորդ նախագահի վերադառնալու հարցը հասցեագրել անձամբ նրան, ինչպես նաև կոչ են արել զուգահեռներ չանցկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որտեղ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է վերադարձնել նախագահի պաշտոնը:

Քննարկումը կազմակերպվել է Ազգային մամլո ակումբի կողմից ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի աջակցությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---