Սաֆինայի համերգը «Chronograph» խանութի հաճախորդների «party»-ն է լինելու

Սաֆինայի համերգը «Chronograph» խանութի հաճախորդների «party»-ն է լինելու

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք Ալեսսանդրո Սաֆինայի համերգը, որը կայանալու է Սեզարիա Էվորայի համերգի փոխարեն, կազմակերպվել է հատուկ «Chronograph» ժամացույցների և ոսկերչական իրերի խանութ-սրահի ընտրյալ հաճախորդների համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց խանութ-սրահի ղեկավար Համազասպ Մելքումյանը: Նա ասաց, որ իրենց ընկերությունը վերը նշված համերգով շնորհակալություն է հայտնելու իր 2 տարվա հաճախորդներին, սակայն քիչ քանակությամբ տոմսեր, այնուամենայնիվ վաճառվելու են, «բարձր երաժշտության կարիք ունեցող մարդկանց համար» 5000-35.000 դրամով:

Ինչ վերաբերում է «Երևանյան հեռանկարներ» փառատոնին, ապա պարզվեց, որ փառատոնի կազմկոմիտեն միայն միջնորդի դեր է կատարում երգչին Երևան հրավիրելու համար: Այն մարդիկ, ովքեր գնել էին Էվորայի համերգի համար տոմսեր, ցանկության դեպքում կարող են փոխել այն:

Սեպտեմբերի 29-ին Երևանում պետք է ելույթ ունենար հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան: Վերջերս իր հյուրախաղերի շրջանակներում Էվորան ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին:

4  26.09.11 - Chronograph ընկերության և XXI-ի հեռանկարներ կազմակերպության ներկայացուցիչների ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---