Կոնգրեսական Էդ Ռոյսը «Տարվա մարդ է» ճանաչվել ANCA-ի կողմից՝ հայերի շահերին սատարելու համար27 սեպտեմբերի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Արևմտյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-WR) հրապարակել է իր գրան պրիի մրցանակակրի անունը, որը հանձնվում է ANCA-WR ամենամյա բանկետի ժամանակ: Մրցանակին արժանացել է ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը: Կոնգրեսականն արժանացել է մրցանակին հայ ժողովրդին նվիրվածության ու Կոնգրեսում Հայկական հարցն առաջ մղելու համար: Ռոյսը եղել է ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հուլիսի 22-ին ընդունված թիվ 306 բանաձևի համահեղինակը: Բանաձևում ասվում է, որ Թուրքիան միտումնավոր կերպով ոչնչացնում է քրիստոնեական ժառանգությունը: Բանաձևն ընդունվել է «կողմ» 43 ձայնով և մեկ «դեմ« ձայնով: Փաստաթուղթը պահանջում է Անկարայից դադարեցնել կրոնական խտրականությունը, վերադարձնել եկեղեցիներն ու եկեղեցական սեփականությունը նախկին սեփականատերերին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |