Թշնամու լեզուն և պատմությունը պետք է իմանալ. ԵՊՀ-ում ադրբեջաներենը դասավանդվում է արդեն 3 տարի

Թշնամու լեզուն և պատմությունը պետք է իմանալ. ԵՊՀ-ում ադրբեջաներենը դասավանդվում է արդեն 3 տարի

PanARMENIAN.Net - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում ադրբեջաներենը դասավանդվում է արդեն 3 տարի, իսկ Ադրբեջանի պատմության հիմնահարցերը` 2 տարի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հայկական ԶԼՄ-ներում երբեմն թյուր ինֆորմացիա է հայտնվում, համաձայն որի, ադրբեջաներենը նոր պետք է անցնեն ԵՊՀ-ում: Բացի բուն ադրբեջաներենից, թուրքագիտության ամբիոնում դասավանդվում է նաև խոսակցական ադրբեջաներեն,

որը դասավանդում է ադրբեջանահայ դասախոս:

Բացի վերը նշված առարկաներից, ամբիոնում արդեն 2 տարի է դասավանդում են Ադրբեջանի պատմության հիմնահարցեր և Իսլամը Ադրբեջանում առարկաները իսկ 2012 թ-ից դասավանդվելու է նաև Հայերը Բաքվի նահանգում 1918-1988թթ-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---