Սաուդյան Արաբիայում կնոջը դատապարտել են մտրակի հարվածների

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում դատարանը կնոջը դատապարտել է մտրակի 10 հարվածի՝ թագավորությունում ավտոմեքենա վարելու փաստացի գործող արգելքը խախտելու համար:

Ինչպես հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը, նման որոշում Սաուդյան Արաբիայում առաջին անգամ է կայացվում: Ավտոմեքենա վարելու ձևական արգելք Սաուդյան Արաբիայում չկա, սակայն, ազդեցիկ պահպանողական կրոնավորները բազմիցս են կողմ արտահայտվել դրան:

Շեմա Հասանիայի դեպքում դատարանը նշել է, որ նա ղեկի մոտ է նստել առանց կառավարության թույլտվության:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---