Ռաուլ դը Լուցենբերգեր. Մենք արդեն չենք քննարկում բարեփոխումները՝ մենք իրագործում ենք դրանք

Ռաուլ դը Լուցենբերգեր. Մենք արդեն չենք քննարկում բարեփոխումները՝ մենք իրագործում ենք դրանք

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի նիստը ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտորղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերի նախագահությամբ: Ըստ Լուցենբերգերի, վերջին երկու տարում մեծ աճ է գրանցվել Հայաստանի ու ԵՄ համագործակցության ոլորտում: «Մենք արդեն չենք քննարկում բարեփոխումները՝ մենք իրագործում ենք դրանք»,-ասել է նա: Ըստ նրա, դա բացատրվում է ինչպես Հայաստանին ցուցաբերվող աջակցությունն ընդլայնելու Եվրամիության ցանկությամբ, այնպես էլ բարեփոխումներին մասնակցելու Հայաստանի կամքով:

Լուցենբերգերը նշել է, որ վերջին երկու տարում համագործակցության մեջ ներգրավվել է քաղաքացիական հանրությունը, աջակցություն է ցուցաբերվել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, նախաձեռնություններ են ներկայացվել ԱԺ, աշխատանք է կատարվել կառավարության հետ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնավորապես նշել է համագործակցությունը մտավոր սեփականության պաշտպանության գործում, ֆիտոսանիտարիայի, առևտրի ազատականացման, մաքսային ոլորտներում: Լուցենբերգերն ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանը տեսնել միանգամայն արդիական երկիր եվրոպական չափանիշների համաձայն, նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---