Ֆյոդոր Լուկյանով. Ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ բոլոր հայտարարությունները պիրուետներ են նույն տեղում

Ֆյոդոր Լուկյանով. Ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ բոլոր հայտարարությունները պիրուետներ են նույն տեղում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ բոլոր հայտարարությունները պիրուետներ են նույն տեղում, հակամարտության կողմերի հասարակությունների գիտակցության մեջ դրա լուծմանը պատրաստականություն չկա: Հեռուստակամրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս լրագրող-միջազգայնագետ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը` «Ռեգիոն» Հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծի շրջանակում պատասխանելով Հայաստանից և Ադրբեջանից լրագրողների հարցերին:

«Ստատուս-քվոն ավելի լավ է, քան դրա պոտենցիալ փոփոխությունը, որը հղի է վտանգներով: Դժվար է դատել իդեալական մոդելների մասին, բայց իրականում դրանք այսօր չկան»,- գտնում է ռուս փորձագետը:

Անդրադառնալով Կազանում հակամարտության կողմերի միջև բանակցությունների և Դմիտրի Մեդվեդևի փորձերի ձախողման մասին` Լուկյանովը նկատել է, որ Կազանում այսօրվա համար ոչ մի որոշում չի ընդունվել, ուստիև այն չարժե ձախողում համարել:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---