Շվեյցարիայում նույնպես ցանկանում են արգելել փարաջա կրելը![]() 29 սեպտեմբերի 2011 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Շվեյացարիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որով արգելվում է փարաջա կամ դեմքը ծածկող այլ հագուստ կրել հասարակական վայրերում: Ինչպես հայտնում է AFP-ն, արգելքի համար քվեարկել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի 101 անդամ, դեմ՝ 77-ը, այժմ օրինագիծը ներկայացվել է Շվեյացարիայի խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի քննարկմանը: Եթե օրենքն ուժի մեջ մտնի, դեմքը թաքցնելը կարգելվի պետական ատյաններ դիմելիս, ինչպես նաև հասարակական տրանսպորտում: Օրինագծի նախաձեռնողը ծայրահեղ աջակողմյան ժողովրդական կուսակցության առաջնորդներից մեկն է՝ Օսկար Ֆրեյզինգերը: Նա հայտարարել է, որ գնալով ավելի շատ մարդիկ են «փողոցներում թաքցնում իրենց դեմքերը փողոցներում վտանգի առկայության պայմաններում» և «դա անհնար է դարձնում մարդու անձի հաստատումը, ինչը բազմաթիվ դժվարություններ է առաջացնում փաստաթղթերի ստուգման կամ բռնությունների կատարման ժամանակ»: Փարաջա կրելու արգելքը գործում է նաև Ֆրանսիայում: Ֆրանսիայից մի քանի ամիս անց նմանատիպ օրինագիծ ընդունեց Բելգիան, իսկ սեպտեմբերին՝ Նիդերլանդները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |