Յուրա Մովսիսյան. B խմբում Հայաստանի հավաքականը կարող է գրավել առավելագույնը երկրորդ տեղը![]() 29 սեպտեմբերի 2011 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Անկախ սպորտային թերթին» տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականը կկարողանա առավելագույնը զբաղեցնել երկրորդ տեղը.«Դա շատ բարդ խնդիր է, սակայն, մենք կանենք հնարավորը, նպատակին հասնելու համար: Գլխավորը երբեք չհանձնվելն է»: Մովսիսյանը նշել է, որ հայ ֆուտբոլիստներից շատերին պակասում է փորձը, սակայն, մրցավարները ևս խանգարեցին Հայաստանի հավաքականին պահպանել մրցաշարային տեմպը խաղաշրջանի միջին մասում: «Ռուսաստանի հետ խաղից հետո մեզ համար յուրաքանչյուր խաղը վերջին շանսն է: Կարծում եմ, որ օբյեկտիվորեն B խմբի լավագույն թիմը ՌԴ հավաքականն է: Սակայն, սխալվել այլևս չի կարելի, մենք պարտավոր են հաղթել և Մակեդոնիային, և Իռլանդիային»,-ասել է նա: Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հետ կհանդիպի հոկտեմբերի 7-ին Երևանում, իսկ Իռլանդիայի հետ՝ հոկտեմբերի 11-ին արտագնա: Հայկական թիմը 14 միավորով այժմ 3-րդ տեղում է, Ռուսաստանն ունի 17 միավոր, իսկ Իռլանդիան՝ 15: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |