Վարշավայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը

Վարշավայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Վարշավայում մեկնարկում է է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների ու կառավարության ներկայացուցիչների գագաթաժողովը: Գագաթաժողովի շրջանակներում կկազմակերպվի ոչ պաշտոնական ընթրիք, երկու ընդլայնված նիստ, կստորագրվի հռչակագիր: Վարշավայի գագաթաժողովին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գագաթաժողովում ակնկալվում է Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման ու առևտրի ազատ գոտու ստեղծման հարցերի քննարկում: Սեպտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովի նիստում որոշվեց վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման հետ:

Իսկ առևտրի ազատ գոտու ստեղծումը Հայաստանի հետ, ինչպես ավելի վաղ հայտարարել էին եվրոպացի փորձագետները, ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---