«Շենգավիթը» Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի առաջնության ավարտից երկու 2 տուր առաջ վաղաժամ նվաճել է ոսկե մեդալները![]() 29 սեպտեմբերի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի 25-րդ տուրից հետո «Շենգավիթը» վաղաժամ նվաճել է ոսկե մեդալները: Այս փուլում «Շենգավիթը» 2:1 հաշվով հաղթել է «Բանանց-2»-ին և վաղաժամ առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճել է չեմպիոնի կոչունը: Թիմը վաստակել է 50 միավոր և 8 միավորով գերազանցում է «Միկա-2»-ին, որը 2-րդ տեղում է: 25-րդ տուրում «Միկա-2» ջախջախիչ 8:0 հաշվով հաղթանակ տարավ «Արարատ-2»ի հանդեպ: Երկրորդ խոշոր հաշիվը գրանցվեց «Փյունիկ-3»-«Գանձասար-2» խաղում,երևանյան թիմը հաղթեց 5:2 հաշվով: «Փյունիկ-2»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Իմպուլս-2»-ի հանդեպ և 36 միավորով 3-րդ տեղում է: 26-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 4-ին, իսկ առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 10-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |