«Չենք լռելու»-ն անսպասելի հրաժարականի համար Կարեն Կարապետյանին ճանաչել է Ամսվա մարդ30 սեպտեմբերի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ սեպտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար: Հիշեցնենք, որ նախորդ Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքը օգոստոսին առիթ հանդիսացավ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի: Ամսվա մարդ անվանակարգին կարող են հավակնել տվյալ ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված և հանրային քննարկման առարկա դարձած թեմաների հերոս հանդիսացող մարդիկ: Սեպտեմբերի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Հետագա շաբաթներին այս հրաժարականը տարաբնույթ ասեկոսեների և ենթադրությունների տեղիք տվեց, որը ամեն կերպ շրջանառվում է հայկական մամուլում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |