Հայաստանում քայլեր են ձեռնարկվում հայերեն ժեստերի լեզվի խնդիրը լուծելու համար30 սեպտեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտմբերի 30-ին Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամում բացվեց «Հայերեն ժեստերի լեզվի օրենսդրորեն ճանաչում» կլոր սեղանը: Ծրագիրը նպատակ ունի խթանել լսողության խանգարումներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների` մասնավորապես տեղեկատվության և կրթության իրավունքների պաշտպանությունը: Կլոր սեղանը բացվեց Վահե Յանի «Երկու ճանապարհ» ֆիլմի դիտումով: Այն պատմում է Հայաստանում լսողության խանգարում ունեցող մարդկանց մասին: Հերոսներից մեկն էլ պարային հեռուստանախագիծներից մեկում հաղթող ճանաչված Հայկն է: Հիմնադրամի ծրագրի ղեկավար Նունե Բալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը խուլերի մոտ հաղորդակցման խնդիրն է և հայերեն ժեստերի ճանաչման խնդիրն է: «Այսօր գոյություն ունի հայերեն ժեստերի լեզու, որն ունի իր քերականությունը, բառարանը, սակայն պետությունը այն չի ճանաչում, այնինչ շատ երկրներում այն սահմանադրորեն ճանաչված է: Օրենսդրական ակտերում նշվում է ժեստերի լեզվի մասին, բայց ով պետք է լինի ժեստերի դասավանդող կամ համակարգող, չկա ոչ մի բան: Այսինքն ցանկացած մարդ ով գիտի ժեստերի լեզուն, կարող է թարգմանել: Դա խնդիր է առաջանում է շատ ոլորտներում, օրինակ դատարանում: Հայաստանում չկա ժեստերի լեզվի դասավանդման դպրոց», ասաց Բալյանը: Հիմնադրամում արդեն երեք տարի դասավանդվում է լեզուն, և սովորած մարդիկ կենտրոնի տեղեկանքով կարող են ցանկացած թարգմանություն անել, որն, ըստ ղեկավարի` սխալ է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |