Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ Իսրայելի մարտական ինքնաթիռների թռիչքը կասեցնելու համար30 սեպտեմբերի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներ են օդ բարձրացրել Իսրայելի երկու մարտական F-15 ինքնաթիռների թռիչքը կասեցնելու և ուղորդելու համար: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով The Jerusalem Post-ին, իսրայելյան ինքնաթիռները հատել են Կիպրոսի տարածքը, ինչպես հունական, այնպես էլ թուրքական: Նշվում է, որ դուրս գալով Թել Ավիվի ռազմակայանից, կործանիչներն ուղղություն են վերցրել դեպի Կիպրոս: Չնայած թուրքական ՀՕՊ զգուշացումներին կղզու հյուսիսային մասի օդային տարածքը խախատելու անթույլատրելիության մասին, իրսայելցի օդաչուներն ուղղությունը չեն փոխել: Իսրայելցիները շրջադարձ կատարեցին և վերադարձան միայն այն ժամանակ, երբ օդ բարձրացան թուրքական կործանիչները: Տարածաշրջանի բնական պաշարներին տիրանալու համար դիվանագիտական պայքար է ծավալվել Իսրայելի, Լիբանանի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ու Կիպրոսի Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի միջև: Թուրքիան հայտարարեց, որ կհորատի միայն իր կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թույլտվությամբ: Կիպրոսի Հանրապետությունն այն անվանել է ներխուժում իր տնտեսական տարածք: Իսրայելը պայմանավորվել է Կիպրոսի հունական մասի հետ հանքավայրի շահագործման մասին, սակայն դա վրդովեցրել է Լիբանանին, որն իրեն ոտնահարված է համարել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |