ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ-ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլո նահանգի Օրենսդրական Ժողովն օրենք է ընդունել ապրիլի 24-ը «1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակի օր սահմանելու մասին»: Դրանով իսկ պատգամավորները վերախմբագրել են իրենց կողմից 1988 թվականին ընդունված «Հայ ժողովրդի հետ համերաշխության օր» որոշման անվանումը: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, օրենքը հիմնավորող փաստաթղթի մեջ ասվում է, որ հիշյալ որոշումով նահանգային խորհրդարանն իր հարգանքի տուրքն է մատուցում 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակին, որոնք զանգվածաբար տեղահան արվեցին իրենց բնակավայրերից եւ թուրքական զինվորականության կողմից սառնասրտորեն ու բարբարոսաբար ոչնչացվեցին գաղթի ճանապարհներին: Այդ օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը, ընդունվել է միաձայն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---