Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդը հորդորել է ավետարանականներին հրաժարվել հոգեորսությունից30 սեպտեմբերի 2011 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող «Խղճի և կրոնական ազատությունների» մասին օրինագծին: Մայր Աթոռից հայտնում են, որ այս առնչությամբ խնդրո առարկա հարցերի լուծման մեջ խորհուրդը ընդգծել է կարևորությունը՝ հարազատ մնալու հայ ժողովրդի ազգային և մշակութային ավանդույթներին, հարգելու մարդու հիմնարար ազատությունները և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավանդական Եկեղեցիների ու ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձել է Հայաստանում Ավետարանական համայնքների և խարիզմատիկ շարժումների ներկայացուցիչների գործունեությանը` դատապարտելով հասարակության մեջ կրոնական անհանդուրժողականության պատրանք ստեղծելու և այս պայմաններում արտոնություններ կորզելու նրանց մերժելի գործելակերպը: Խորհուրդն անընդունելի է համարել նաև Ավետարանական համայնքների հովիվների գործողությունները` հորդորելով հրաժարվել հոգեորսության միջոցով իրենց համայնքներն ընդլայնելու մտադրություններից և որդեգրած հակաէկումենիկ ընթացքից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |